ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են
06.12.2020 | 21:53

Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 19:00, առատ ձյան պատճառով և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Դիլիջանի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տվյալ ուղղությամբ չերթևեկել և խստորեն հետևել ինչպես ոստիկանության ցուցումներին, այնպես և կապալառու կազմակերպության աշխատակիցների հորդորներին։

Դիտվել է՝ 2911

Մեկնաբանություններ